YouTube-յան T-Series հնդկական ալիքը պատմության մեջ առաջինն է, որ հավաքել է 100 միլիոն հետևորդ։ Նորացումներին հետևող օգտատերերի ճշգրիտ քանակը կարելի է տեսնել պաշտոնական էջում։

Այս ձեռքբերումը հաղթանակ է ամենահայտնի վիդեոբլոգեր Ֆելիքս Չելբերգի (PewDiePie) հետ մրցապայքարում։ Նրա հետևորդների քանակը հասել է 96.1 միլիոն մարդու։

T-Series ալիքը միայն վերջին երկու ամսվա ընթացքում հավաքել է ավելի քան 10 միլիոն հետևորդ. մարտի 21-ի դրությամբ ալիքը ունեցել է 90 միլիոն հետևորրդ։ Այս ալիքը պատկանում է Հնդկաստանում գտնվող երաժշտական մի կազմակերպության, որն անընդատ նոր տեսահոլովակներ է ներբեռնում ալիք։

2018 թվականի օգոստոսին PewDiePi-ը տեսանյութ էր նկարահանել, որտեղ պատերազմ էր հայտարարել T-Series-ին։ Նրա գնահատմամբ՝ մրցակիցն արդեն 2018 թվականի նոյեմբերին կարող էր անցնել իրեն։ Նա հետորդներին խնդրել էր օգնել և աջակցել իրեն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել