Panorama.am-ը գրում է.

«Ներկայացվում են թեկնածուներ, լինում է ելույթ, հարց ու պատասխան, եզրափակիչ ելույթ, որից հետո պատգամավորները գալիս են և իրենց ստացած տպավորությունն արտահայտում են քվեարկության տեսքով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ պատգամավորները չեն կարողանում ՍԴ անդամ ընտրել։

Նրա խոսքով՝ հավանաբար չընտրվելու պատճառն այն է, որ թեկնածուները չեն բավարարում պատգամավորներին:

Արարատ Միրզոյանը նշեց, որ այս գումարման խորհրդարանում սա երկրորդ դեպքն է. «Կտեսնենք, առայժմ օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն չկա»:
Նա միաժամանակ ասաց, որ ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանից  դրական տպավորություն ունի։

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հնարավոր հրաժարականին՝ Արարատ Միրղզոյանը նշեց, որ չի կարծում ԱԺ նախագահը պետք է հայտարարություն անի ՍԴ որևէ անդամի, այդ թվում՝ նախագահի վերաբերյալ։

Խոսելով վեթինգի մասին օրենսդրական նախաձեռնության մասին, նա ասաց, որ  անցումային արդարադատության վերաբերյալ ամիսներ շարունակ քննարկումներ են ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել