Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Միհրան Խ.-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում Կարմիր բլուր փողոցի 27 հասցեում գործող «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից ոչ պատշաճ պարտականությունների կատարման պատճառով սխալ բուժում է նշանակվել իր 28-ամյա կնոջը, ինչի արդյունքում ապրիլի 19-ին կնոջ՝ 5-6 ամսական հղիությունն ընդհատվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը եղել է Ռուզաննա Հովհաննիսյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել