Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կազաչի պոստի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ Հակոբյանի վարած Opel մակնիշի 36 CՏ 253 համարանիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 59-ամյա Պիեր Պառիսի վարած BMW ED 32 826 համարանիշի մոտոցիկլետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ա. Կ.-ն, մարմնական ցնասվածքներով տեեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույնի վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել