Armenpress.am-ը գրում է.

Անգլիայի Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը ցանկություն է հայտնել Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին  տեսնել  Մխիթարյանի մարզաշապիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Լինեկերը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հաճելի կլինի, եթե «Արսենալ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանը ներկայանան Մխիթարյանի մարզաշապիկով»,-գրել է նա:

Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին:          «Արսենալ»ը պաշտոնապես հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն  անվտանգությաննկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչը: Ինչպես նաևերկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել#BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ  անգլիական երկու  ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձրել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել