XIX դարի 80-ականներին Լոնդոնում գործող մարդասպանը կարող էր լինել տեղաբնակ Ահարոն Կոսմինսկին:

The Sun-ի տվյալներով՝ գիտնականները ԴՆԹ-ի վերլուծություն են կատարել շարֆի միջոցով, որի վրա մնացել էին և՛ մարդասպանի, և՛ նրա զոհերից մեկի՝ Քեթրին Էդոուսի արյան հետքերը:

«Մենք առաջին անգամ նկարագրում ենք Ջեք մարդասպանի սպանությունների հետ կապված պահպանված միակ ֆիզիկական ապացույցի համակարգված մոլեկուլյար վերլուծությունը»,- ասել են հետազոտողները:

Ահարոն Կոսմինսկու անունը հայտնվել է դեռ 2014-ին՝ Ջեք մարդասպանի ինքնությունը պարզելու ընթացքում: Այդ ժամանակ փորձագետները հայտարարել են, որ նրա ԴՆԹ-ի համընկնումը Էդոուսի շարֆի բծերի հետ կազմել են 99.2 և 100%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել