Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշում Է ընդունել մասնակցել Ուկրաինայում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին: Մայիսի 29-ին այդ մասին հայտարարել Է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սահակաշվիլիի զինակից Դավիթ Սակվարելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո՛, մենք որպես կուսակցություն կգնանք այդ ընտրություններին»,- հայտնել Է նա ուկրաինական «Ապոստրոֆ» հրատարակության YouTube-ալիքում հրապարակված հարցազրույցում: Ընտրարշավին մասնակցելու համար, հավելել Է Սակվարելիձեն, Սահակաշվիլին պետք Է ժամանի Ուկրաինա:

Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով Միխեիլ Սահակաշվիլիին վերադարձվել Է Ուկրաինայի քաղաքացիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել