Դերասան Քիթ Հարինգթոնը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուին, էլիտար հիվանդանոցում բուժում է անցնում հարբեցողության և սթրեսի դեմ։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։

Պարբերականի տվյալներով՝ արդեն մեկ ամիս է՝ դերասանն ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Prive-Swiss կլինիկայում է։

Նշվում է, որ Հարինգթոնի առողջության վատթարացումը կապված է «Գահերի խաղ»-ի ավարտի հետ, որում նա նկարահանվել է մի քանի տարի շարունակ։ Աղբյուրի խոսքով՝ սերիալի ավարտը «ուժեղ հարվածել է» Հարինգթոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել