Ամբողջ աշխարհում գետերը հակաբիոտիկների պարունակության բարձր մակարդակ ունեն, հաղորդում է Independent-ը:

Ինչպես նշվում է, հետազոտողներն ուսումնասիրել են 72 երկրների տարածքներով հոսող գետերը 14 լայնորեն օգտագործվող հակաբիոտիկների առկայության փաստով: Փորձագետները հակաբիոտիկների հետքեր են հայտնաբերել 65-ում:

Image result for Реки по всему миру отравлены антибиотиками

Ընդ որում՝ ընդգծվել է, որ առավել անբարենպաստ իրավիճակ է տիրում Ասիայի և Աֆրիկայի երկրներում: Օրինակ՝ Բանգլադեշի գետերում հակաբիոտիկների խտությունը գերազանցում է թույլատրելի մակարդակը 300 անգամ:

Պարզաբանվում է, որ հակաբիոտիկների մնացորդները հայտնվում են գետերում կոյուղու միջոցով, թափոնների հետ միասին: Գիտնականները մտավախություն ունեն, որ սա կարող է հանգեցնել «սուպերբակտերիաների» առաջացմանը, որոնք դիմացկուն կլինեն դեղամիջոցների նկատմամբ, ինչն իր հերթին կհանգեցնի միլիոնավոր մարդկանց մահվան 2050-ի շեմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել