Այսօր թուրք-քրդական հակամարտությունը գտնվում է քրդերի համար ոչ բարենպաստ վիճակում: Թուրքիայի քրդերը զրկվել են Սիրիայի քրդերի աջակցույթունից, Իրաքի քրդերին չեն ընդունում, PKK-ին մեղադրում են պարտիզանական ոչ էֆեկտիվ պայքարի համար, որը դառնում է իրենց համար գլխացավանք: Սակայն քրդական պայքարն այսքանով հանդերձ ամեն պահի կարող է ակտիվանալ և իսկապես իրավիճակ փոխել տարածաշրջանում: PKK-ն Թուրքիայի համար թիվ մեկ գլխացավանքն է, մի կողմից PKK-ի դեմ պայքարը ասոցացվում է քրդերի դեմ պայքարի հետ, մյուս կողմից խորհրդարան կարող է մտնել օրինագիծ, որով քրդերենը կարող է ճանաչվել երկրորդ պետական լեզու և էլ ավելի բարդացնել Էրդողանի վարչակազմի գործողությունները:

Եթե այսօր Էրդողանը PKK-ին համարում է ահաբեկչական կառույց և դե ֆակտո պայքարում քրդական հարցի դեմ՝ փորձելով քրդերին միաձուլել թուրքերի հետ, ապա լեզվի մասին օրինագծի՝ խորհրդարան հայտնվելու դեպքում Էրդողանը ստիպված է լինելու բաց խաղաքարտերով խաղալ: Քրդամետ HDP-ն այս փուլում ճիշտ քաղաքականություն է որդեգրել և հարված է հասցնում գոտկատեղից ներքև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել