Aysor.am-ը գրում է.

Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը մշակել ու ներկայացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ նախագիծը մշակելու անհրաժեշտությունը ծագել է անցումային արդարադատության ներդրման շրջանակներում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցերին:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է նախնական տեղեկություն փոխանցել՝ ինչի՞ մասին է նախագիծը, արդյոք վեթինգը իրականացվելու է միայն դատակա՞ն համակարգում, թե՞ նաև՝ իրավապահ, տիկին Մակունցը պատասխանեց, որ այս պահին որոշել են վեթինգ իրականացնել միայն դատական համակարգում:

«Գիտեք, որ վեթինգի ինստիտուտը կարող է վերաբերել պետական բոլոր մարմիններին: Բայց այս պահին մենք ունենք դեռևս այսպիսի մի դիրքորոշում՝ հակված ենք վեթինգ իրականացնել միայն դատական համակարգում: Թե հետագա գործողություններն ի՞նչ ցույց կտան, ի՞նչ կունենանք քննարկումների արդյունքում, չեմ կարող ասել: Բայց այս պահին հակված ենք միայն դատական համակարգում այդ գործիքը կիրառել», - ավելացրեց իշխանական խմբակցության ղեկավարը:

Մակունցը չասաց՝ հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի: Այս պահին, նրա խոսքով, իրենք փորձում են օրենքով կարգավորել խնդիրը, քանի որ դա առավել ընդունելի տարբերակն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել