Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրական դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը կողմ է Հայաստանում պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտին: Նա կարծում է, որ դա հարաբերական ազատություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Վաղարշյանը նման տեսակետ հայտնեց՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

«Ես կողմ եմ պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտին: Այդ ինստիտուտն ունի իր պատմությունը, որն եկել է Անգլիայից: Պետք չէ վերացնել ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը՝ նրա համար, որ ձեռնարկատերերը չփորձեն դառանալ պատգամավոր, այլ պետք է տարանջատել պետությունը, պետական, հանրային իշխանությունը, ծառայությունն ու բիզնեսը »,-ասաց թեկնածուն:

Նրա կարծիքով՝ պատգամավորի անձեռնմխելության վերացումը շատ ավելի վատ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ: Կարծում է, որ դա հարաբերական անձեռնմխելիություն է:

Աղազարյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպես է գնահատում դատական համակարգը:

Վաղարշյանը նշեց՝ ենթադրում է, որ այս իշխանության պայմաններում մարդիկ չեն աշխատում հին ոճով։ «Մարդիկ աշախում են այնպես, ինչպիսին է հասարակական, քաղաքական մթնոլորտն այդ երկրում»,-եզրափակեց նա:

ԱԺ-ն  մայիսի 29-ի  նիստում քննարկում է ՍԴ-ի դատավորի ընտրության հարցը: Թեկնածու Արթուր Վաղարշյանին առաջադրել է ՀՀ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել