«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից: 

Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատ­ֆորմի անդամները պետք է 9-ական լինեն՝ 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը՝ արհմիու­թյուններից և 3-ը՝ գործատուների կազմակերպություններից: 

Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել