««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քա­րոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի և կանոնադրության մշակումը, այն ներկա­յացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատվել վերջինիս կողմից: 

Ինչպես հայտնի է՝ հուն­վար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձևավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: 

Մեր տեղեկու­թյուններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշ­խատանքը և ընդունել դրանք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել