Մեկնարկել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: 

Նշենք, որ այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

ԱԺ օրակարգում է երկրորդ ընթերցմամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Խորհրդարանի քննարկման կներկայացվեն նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել