Գիտնականների միջազգային խումբը մոտ 600 տարի առաջ Սումատրա կղզուն (Ինդոնեզիա) հարված հասցրած աղետալի ցունամիի հետքեր է հայտնաբերել: Այս մասին հաղորդվում է մամլո հաղորդագրությունում Phys.org-ում:

Հետազոտողները կղզում վայրեր են հայտնաբերել, որտեղ XI-XII դարերի 10 հնագույն բնակավայրեր են եղել: Դրանցից 9-ը լիովին ավերվել են 1394 թ.-ի ցունամիի հետևանքով, իսկ տասներորդը գտնվել է հսկա ալիքների համար անհասանելի բարձր բլրի վրա: Պահպանված բնակավայրում հայտնաբերված կերամիկական սպասքի վերլուծությունը ցույց է տվել, որ արտեֆակտները պատրաստված են եղել Սիրիայում և Չինաստանում:

Տարերային աղետից հետո մահմեդական առևտրականները նոր համայնքներ են հիմնել հների տարածքում: Ի վերջո, նրանք ստեղծել են Աչեհ սուլթանությունը, որը գոյություն է ունեցել մինչև 1904 թ.-ը:

Պարզվել է, որ հնագույն աղետը նման է եղել 2004 թ.-ին տեղի ունեցածին: Այդ ժամանակ ցունամին հանգեցրեց 280 հազար մարդու մահվան, միլիոնավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից: Ցունամիի պատճառ էր հանդիսացել Սումատրայի ափին տեղի ունեցած երկրաշարժը, իսկ ամենատուժածը Աչեն նահանգն էր, որտեղ 160 հազար մարդ զոհվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել