Tert.am-ը գրում է․

ՌԴ Սարատովի շրջանի Վոլսկ քաղաքի N4 դպրոցում 14-ամյա դեռահասը կացնով հարվածել է 12-ամյա աշակերտուհուն, ապա փորձել է այրել ուսումնական հաստատությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

12-ամյա աղջնակը հիվանդանոցում է: Նա կենդանի է, սակայն գտնվում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ծանր վիճակում: Այս մասին պատմել է տարածաշրջանում երեխաների պաշտպանության հանձնակատար Տատյանա Զագորոդնայան:

«Կարծում եմ` աղջկա հետ կաշխատի հոգեբան: Նա ոչ միայն ֆիզիկական վնասվածք է ստացել, այլև գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Ամեն դեպքում` հոգեբանի աշխատանքի վերաբերյալ համաձայնություն պետք է տան նրա ծնողները»,- ասել է Զագորոդնայան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել