Չեմ ուզում ինչ-որ պաթոսային կամ ամպագոռգոռ բաներ ասել, սակայն համոզված եմ, որ մայիսի 28-ի միասնության խորհուրդը մեզ համար միակ տարբերակն է գոյատևելու։ Ընդ որում՝ կրկնեմ ևս մեկ անգամ քաղաքական ռոմանտիզմով տառապող իմ հայրենակիցների համար, հիշեք՝ յուրաքանչյուր պացիֆիստական դրսևորում ընկալվում է մեր վաղեմի թշնամիների կողմից որպես մեր թուլություն, իսկ ադրբեջանցիները և թուրքերը խփում են միայն և միայն թույլին։ Տեսեք` մինչև հայերը իրար չմիացան և չջարդեցին թուրք խուժանին, մենք մնում էինք բնաջնջման վտանգի տակ։

Ասածս ի՞նչ է։ Մի՛ հավատացեք վարձու, սուտի խաղաղասերներին. վայրերիների հետ գալ ինչ-որ հայանպաստ պայմանավորվածության հնարավոր չէ։ Լավագույն դեպքում թուրքերի և ադրբեջանցիների հետ հնարավոր է միայն շատ զգուշորեն (փայտը ձեռքներիս մեջ) գոյատևել մեր տարածաշրջանում, իսկ դրա համար պետք է լինենք բոլոր առումներով հզոր, իսկ առանց ԻՐԱԿԱՆ տնտեսական հեղափոխության դա հնարավոր չէ։ Եվ ուրեմն`Հայաստանի ԻՐԱԿԱՆ տնտեսական զարգացումը (հեղափոխություն) դառնում է ոչ միայն նպատակ, այլև հայոց ազգի փրկության միակ տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել