Tert.am-ը գրում է.

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը, կարծիք է հայտնել, որ ռազմաքաղաքական կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման պատմության մեջ չկան ո՛չ պարտվողներ, ո՛չ հաղթողներ:

«Ես այսպես կվերաբերվեի դրան, իրականում ՀԱՊԿ-ն մեր՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և այլ երկրների ընդհանուր գործն է, և պայքարը ՀԱՊԿ-ի ներսում հակաարդյունավետ է: Եվ եթե ներկայիս իրավիճակում այն ավարտվել է, դա լավագույն ապացույցն է այն բանի, որ չարժեր դա սկսել, քանի որ այնքան էլ շատ չեն ռազմաքաղաքական դաշինքներն աշխարհում, ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն են: Ներքին պայքարը, միևնույնն է, ոչինչ չի ապացուցի, քանի որ ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը մեր ռազմաքաղաքական դաշինքը պահպանելն է, որը հիմնվել է Խորհրդային Միության ավերակների վրա: Ի՞նչ իմաստ ունի «պոզահարել միմյանց»»,- РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Կոնովալովը:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ազդեցություն չի գործում անդամ երկրների արտաքին քաղաքականության խնդիրների վրա, կառույցում միայն ընդհանուր խնդիրներ են քննարկվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել