Amazon-ի նախկին սեփականատիրոջ կինը`Մաքենզի Բեզոսը, նախատեսում է իր կարողության կեսը նվիրաբերել բարեգործությանը՝ հաղորդում է Euronews-ը:

Ջեֆ Բեզոսի նախկին կինը ապահարզանից ստացել է 35 մլրդ դոլար, որոնք մեծացրել են նրա ակտիվները մինչև 37 մլրդ դոլար։ Այդ գումարի կեսը նա պատրաստվում է տրամադրել բարեգործության։

Նախկին կնոջ մտադրությունը ողջունել է Ջեֆ Բեզոսը՝ ասելով․ «Մաքենզին բարեգործության ասպարեզում զարմանալի, խորագետ և հետաքրքիր կլինի․ ես հպարտանում եմ նրանով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել