ԴՈՒՔ ՊԱՐԶԱՊԵՍ «ԳՌԴՈՆ» ԵՔ ԱՆՈՒՄ

Մայիսի 28-ը խորհուրդ ունի։ Այն ազգի միասնության, հերոսական գոյամարտի, պետություն հարգող եւ ստեղծող մարդկանց օրն է։

Ցավոք, գործող վարչակազմը կրկին մերկացրեց իր մակերեսային, կարճատես եւ վտանգավոր բնույթը։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ առաջին անգամ Հանրապետության օրվա տոնակատարություններին Արցախի ղեկավարությունը չի հրավիրվել։ Ոչ ոք։ Անգամ ուժայինները։

Օր առաջ ռուսական երկու թերթերում Մամեդյարովի զառանցանքները սահուն կուլ տված, սակայն սննդային էքսպոները տաղավար-տաղավար համտեսող, միայն յոնջայով, գազարի մուրաբայով ու թանի հոգեմետ ազդեցությամբ հետաքրքրվող իշխանությունները նման պահվածքով եւ առ պետություն ունեցած վերաբերմունքով անարգեցին մայիսի 28-ի ողջ բովանդակությունն ու էությունը:

Մեր պետական տոները ձեր տնից չեք բերել, նրանք ձեր սեփականությունը չեն։

Ավաղ, կրկին արձանագրում եմ, որ դուք պետություն կառավարելու ի վիճակի չեք, դուք պարզապես հանցավոր «գռդոն» եք անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել