Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքը ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն:

Տեղում փրկարարներն ու ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և սկսել վերահսկողության տակ առնել Վանաձոր քաղաքում գտնվող բոլոր կամուրջները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարների ու ոստիկանների հետ բոլոր տեղերում են նաև եղել Վանաձորի շտապօգնության բժիշկների խմբերը:

Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է այդ քաաքացին՝ Վանաձորի կայարանի հարևանությամբ գտնվող Երկաթուղայինների զբոսայգում:

Նրան տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել