Shamshyan.com-ը գրում է.

Վինդսերֆինգի Ռուսաստանի հավաքականի 18-ամյա անդամ Արտյոմ Ակիմովը Նևա գետում մարզվելիս բախվել է «Մետեոր» ուղևորատար ջերմանավին և զոհվել: Մարզիկը ինքնուրույն պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Նավի հետ բախումը արձանագրել են փողոցային տեսախցիկները: Ըստ այդմ, շատերը ենթադրում են, որ Ակիմովն ու ջերմանավի կապիտանը իրար չեն տեսել: Վթարի հետո Նևա գետում ձեռնարկվել են փրկարար-որոնողական ծառայություններ: Սանկտ-Պետերբուրգին ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ որոնումներից հետո են մարզիկի դին հայտնաբերել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել