Hraparak.am-ը գրում է.

Թուրքիայում այրվել է «Շտապօգնության» մեքենան, որի մեջ երեխա է եղել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլ-Էդիրնե մայրուղում։ Ըստ հաղորդման արագ արձագանքման բուժանձնակազմի մեքենայում պայթել է թթվածնի բալոնը, ինչն էլ բերել է այրման ու հրդեհի։ Մեքենայում եղած երեք տարեկան երեխան մահացել է։ Բժիշկները ողջ են մնացել։ Դեպքի մանրամասները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել