Եվրախորհրդարանի չորսօրյա ընտրությունների արդյունքները, որոնք շատերի կողմից դիտարկվում էին որպես «Եվրոպայի ինստիտուտի հանրաքվե», խոսում են պոպուլիզմի և հանրության շերտավորման աննախադեպ աճի մասին, գրում է The New York Times-ը:

Մասնավորապես, պոպուլիստները և եվրոսկեպտիկները խորհրդարանում իրենց տեղերն ավելացրել են 25%-ով, հինգ տարի առաջվա 20%-ի համեմատ, նշում է պարբերականը: Նրանք, հավանաբար, ավելի մեծ ճնշումներ կգործադրեն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են միգրացիան և ԵՄ բյուջեն:

Բացի այդ՝ այս ընտրություններում պայքարը ծավալվեց «կատաղի ազգայնականների» և Եվրոպայի քնկոտ և կորովազուրկ պաշտպանների միջև: Այս ընտրություններում «պոպուլիստական ալիքը» բնորոշ էր այնպիսի երկրների, ինչպիսիք են Իտալիան, Հունգարիան և Լեհաստանը:

Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ կարելի է արձանագրել Եվրախորհրդարանի նկատմամբ հետաքրքրության վերածնունդը, որն, ըստ NYT-ի, «ամենամեծ անակնկալներից էր»: Երկար ժամանակ եվրոպական քաղաքականությունն ընտրողների համար նվազ կարևոր էր, քան ազգային քաղաքականությունը:

Եվրոպական բլոկի մասնակցությունը գերազանցել է 50%-ը, և դա 1994 թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Բացի դրանից՝ սա լուրջ ցատկ է 2014 թ.-ի համեմատ, երբ մասնակցությունը կազմել էր 42.6%: Առաջին անգամ ընտրությունները տեղի են ունեցել 1979 թ.-ին, որից հետո մասնակցության ցուցանիշն աստիճանաբար նվազել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել