Shamshyan.com-ը գրում է.

ՌԴ Տամբովում 4-ամյա տղան վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը: Այս մասին հայտնում է RBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ վրաերթը տեղի է ունեցել Տամբովի Գոգոլի փողոցում, որտեղ երեխայի մայրը կայանել է իր Citroen C4 ավտոմեքենան և թողնելով 4-ամյա երեխային մեքենայի մեջ, մյուս երեխայի հետ գնացել բժշկի:

4-ամյա տղան տեղափոխվել է վարորդի նստատեղն ու բանալու օգնությամբ գործի դրել շարժիչը: Մեքենան առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել այդ պահին մեքենայի կողքով անցնող 81-ամյա կնոջը:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը ոտքի վնասվածքով հոսպիտալացրել է տարեց կնոջը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել