Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FՍ 361 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վարազդատ Ավենյանին պատկանող BMW մակնիշի 01 QX 085 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հենրիկ Սաֆարյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel Zafira մակնիշի 35 XT 503 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արարատ Պետրոսյանն ու Արման Պետրոսյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել