Armenpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տորնադոյի պատճառով հինգ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տորնադոյի հետևանքով տուժել է յոթ մարդ, նրանք հոսպիտալացվել են: Փրկարարները շարունակում են աշխատանքները:

Մոնտգոմերի շրջանում բացվել են ապաստարաններ, որտեղ բոլոր ցանկացողներին սնունդ և ջուր են տրամադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել