Չինաստանի հյուսիսարևմտյան Ինին քաղաքում տղամարդը փրկել է 5-րդ հարկից ընկած 2-ամյա երեխային՝ օդից բռնելով փոքրիկին։ Հաղորդվում է, որ տղան մնացել էր առանց հսկողության և դուրս ընկել 5-րդ հարկի պատուհանից: Ականատեսների խոսքով՝ փողոցում գտնվող տարեց մարդիկ նկատել են երեխային, սակայն չեն հասցրել օգնության հասնել:  

Տղային փրկել է 28-ամյա Տոնիկ Տուրգահանբեկը, որն այդ պահին մեքենան կայանելիս է եղել շենքի մոտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան ընկնում տղամարդու վրա:

«Երբ նրան նկատեցի, արդեն ներքև էր սուրում: Ոչինչ չհասցրի մտածել և մի ակնթարթ հետո բռնեցի նրան: Չգիտեմ՝ հետո ինչ եղավ, քանի որ մի պահ գիտակցությունս կորցրի: Երբ ուշքի եկա, շուրջս ոստիկաններ ու փրկարարներ էին»,- պատմել է Տուրգահանբեկը:

Երեխային և տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Տղայի մոտ լուրջ վնասվածքներ չեն եղել, իսկ տղամարդը գլխի ու ձեռքերի շրջանում քերծվածքներ է ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել