Շանհայի հետազոտական ինստիտուտը Springer Nature ընկերության հետ համատեղ պատրաստել է աշխարհի ինովացիոն (նորարարական) քաղաքների ցանկը:

Պարզվել է, որ հանրաճանաչ են մեգապոլիսները, որոնք զարգացած գիտական տեխնոլոգիաներ ունեն:

Ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որին հաջորդում են Բոստոնն ու Պեկինը: Շանհայը յոթերորդ տեղում է: Հարվարդի համալսարանը ճանաչվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ամենահեղինակավորներից մեկը: Յոթերորդ տեղը զբաղեցրել է Պեկինի, իսկ տասներորդը՝ Ցինհուայի համալսարանները:

Վերլուծաբանները նշել են, որ Միացյալ Նահանգներում նորարարական քաղաքների միջև փոխգործակցության կոնկրետ ծրագիր է գործում: Նրանք նաև Պեկինին, Շանհային, Տոկիոյին և Սեուլին առաջարկել են բարելավել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել