ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անակոնդան ձագեր է ունեցել առանց արուի, հաղորդում է Daily Mirror-ը:

Աննա անունով օձը բնակվում էր Նոր Անգլիայի ակվարիումում: Բացի դրանից՝ Ամազոնի կենդանական աշխարհին նվիրված էքսպոզիցիայում ապրում էին նաև այլ անակոնդաներ, բայց բոլորն էլ էգ: Աննայի ձագերից ողջ են մնացել միայն երկուսը, մնացածը մահացած էին ծնվել:

Ակվարիումի աշխատակիցները ենթադրել են, որ օձը պարթենոգենեզ է օգտագործել, որի դեպքում ձվաբջիջը բաժանվում է առանց բեղմնավորման: ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է ենթադրությունը: Ինչպես պարզվել է, ձագերը մոր գենետիկ կրկնօրինակներն էին: Սա անակոնդաների մոտ պարթենոգենեզի գիտնականներին հայտնի երկրորդ դեպքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել