Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին նախաքննական մարմինը թույլատրել է բացակայել երկրից։ Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը. «Ալեքսանդր Սարգսյանը գնացել էր բուժման, անհրաժեշտություն էր առաջացել, բուժումը կիսատ էր թողել եւ վերադարձել, հիմա, պարզ է, նորից գնացել է` բուժումը շարունակելու»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչքան ժամանակով է թույլատրվել բացակայել երկրից, փաստաբանն ասաց, որ կոնկրետ ժամկետ չկա:
Միհրան Պողոսյանը նշեց նաեւ, որ տեղյակ էլ չէ` նա արդեն մեկնել է թե ոչ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանին առաջին անգամ թուլատրվել էր հեռանալ Հայաստանից մարտին: Դրանից որոշ ժամանակ անց նա վերադարձել էր` քննչական գործողության մասնակցելու:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի հափշակության համար։ Նրա նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել