Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա նիստում քննարկվել է նաեւ Վճռաբեկ դատարանի օրերս տարածած հայտարարությունը: Հարցի վերաբերյալ ելույթով է հանդես եկել Լիլիթ Թադեւոսյանը ու պարզաբանումներ տվել:

Պարզվում է` հայտարարությունը դատավորները ստորագրած են եղել մայիսի 16-ին եւ նույն օրն էլ փոխանցել ԲԴԽ` հրապարակման: Սակայն ԲԴԽ-ն, չգիտես ինչու, այն հրապարակել է մայիսի 21-ին: Այսինքն` հայտարարությունն ընդունվել էր նախքան մայիսի 19-ը, երբ վարչապետը դատարանների մուտքերն արգելափակելու հրահանգ-կոչ հնչեցրեց, ապա մայիսի 20-ին անձամբ մասնակցեց նշված գործողություններին` հայտարարելով վեթթինգի մասին:

Դատական իշխանության դեմ գործադիրի իրականացրած գործողություններից հետո հայտարարության հրապարակումը բոլորովին այլ երանգավորում էր ստացել:

Բացի այդ` դատավորները դժգոհել են ԲԴԽ-ի անդեմ վարքագծից, ի դեպ այդ դժգոհությունն իր արտացոլումն է ստացել նաեւ ժողովի անունից ընդունված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները  հայտարարություն էին տարածել, որում, անդրադառնալով ՍԴ-ի կողմից Վճռաբեկի հասցեին հնչեցրած արտահայտություններին, Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անխախությունը երաշխավորող մարմնից, ակնկալել էին համարժեք արձագանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել