Hraparak.am-ը գրում է.

Օրերս համացանցում մի տեղեկություն տարածվեց, ըստ որի Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնարդամը մերժել էր օգնել զինհաշմանդամություն ունեցող մի քաղաքացու բուժման հարցում՝ նրան ուղղորդելով Գագիկ Ծառուկյանի հիմնած բարեգործական հիմնադրամ։ Սրանից զատ՝ ևս մեկ քաղաքացի էլ՝ Սաթենիկ Կարապետյան անունով, դարձյալ դիմել էր սույն հիմնադրամին օգնության խնդրանքով, սակայն դարձյալ մերժում էր ստացել «Իմ քայլից»։ 

Hraparak․am-ն այսօր հետաքրքրվեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանից, թե ինչո՞ւ են մերժել նշված անձանց և, առհասարակ, ինչ սկզբունքով են առաջնորդվում մարդկանց օգնելիս։

«Ես նախորդ ասուլիսի ժամանակ խնդրել եմ մարդկանց, որ առանձին առողջական խնդիրներով հիմնադրամին չդիմել։ Ես ներողություն եմ խնդրել, նորից եմ ներողություն խնդրում, որ մենք չենք կարողանում այդ առանձին դիմումները հասցեագրել և արձագանքել այդ դիմումներին, որովհետև դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում։ Մենք չենք հոգում առանձին առողջական խնդիրներ և չենք հոգում նույնիսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շրջանակներում առանձին մարդկանց արտասահման տանելու և բուժման ծախսը, որովհետև, եթե մենք դա անենք, մենք ուրիշ որևէ բանով չենք զբաղվի։ Այ էդքան շատ դիմում ենք ստանում և էդքան մեծ գումար է պետք։ մեկ հիվանդ երեխային արտասհաման տանելն ու բուժումը հոգալը կարող է լինել մինչև 400 հազար դոլար, 150 հազար դոլար, 50 հազար․․․ շատ մեծ գումարներ են, ինչով մենք այստեղ  100 կամ 50 հոգու կարող ենք բուժել։ Այսինքն՝ մենք ծանր ընտրության առաջ ենք կանգնած»,-ասաց Անան Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ մենք ունենք լավ, ակտիվ աշխատող առողջապահության նախարար, ուստի ինքը խնդրում է մարդկանց առողջապահական հարցերով դիմել առոջղապահության նախարարություն։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հիմնադրամին ուղղորդելուն, Աննա Հակոբյանն ասաց․ «Մենք առաջին իսկ օրից ասել ենք, որ մենք փորձում ենք նաև դառնալ կամուրջ տարբեր կազմակերպությունների և տարբեր հնարավորություններ ունեցողների և այդ ռեուրսի կարիքը ունեցողների միջև։ Եվ մենք ոչ միայն այս դեպքում ինչքան կարողանում ենք, մենք ենք արձագանքում, ինչքան չենք կարողանոմ, որևէ մեկին պարզապես չենք մերժում, առնվազն ցույց ենք տալիս այն ճանապարհերը, որոնք իրենց կարող են օգնել ստանալ այդ գումարը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել