Hraparak.am-ը գրում է.

Թուրքիան անակնկալ որոշում է կայացրել՝ սիրիական ընդդիմությանը տրամադրելով մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, որպեսզի վերջինս կարողանա հակազդել Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող կառավարական ուժերի գրոհը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, Անկարան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ չի կարողացել համոզել Ռուսաստանին դադարեցնել կոնֆլիկտի սրացումը Սիրիայում։ Անկարայում նաեւ հայտարարել են, որ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի զորքերի հարձակումը ավելացնում է անլեգալ միգրանտների հոսքը դեպի Թուրքիա։

Լրատվամիջոցի հետ զրույցում ականատեսները պատմել են, որ գիշերային ժամերին Համա նահանգի հյուսիսային հատվածներ են ժամանել թուրքական զենքով բեռնված մեքենաները։

Նշենք, որ այդ շրջանը վերահսկվում է Ջաբալ ալ-Զավիյայի ապստամբական ջոկատների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել