Իրաքում մահապատժի են ենթարկվել երեք ֆրանսիացիների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու համար։ Մահվան դատապարտված ֆրանսիացիներ Քեյվին Գոնոն, Լեոնարդ Լոպեսը եւ Սալիմ Մաչուն ձերբակալվել էին Սիրիայում՝ ԻՊ գրոհայինների դեմ պայքարող արաբա-քրդական զինյալ ջոկատի կողմից։ Նրանք այս տարվա փետրվարին ուղարկվել էին Իրաք եւս ինը ֆրանսիացիների հետ։ Դատարանը 30-օրյա ժամկետ է սահմանել՝ վճիռը բողոքարկելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել