Factor.am-ը գրում է.

Մենք այսօր ունենք շատ դատավորներ, որոնք կարող են շատ լավ ծառայել երկրին, սակայն նրանք մի տեսակ ստվերից դուրս են մնացել, ուստի մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր դատավորի մասնագիտական որակները, որից հետո տանք նրանց հնարավորություն ծառայությունը դատական համակարգում մատուցելու համար։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դատաիրավական համակարգում վիրահատական միաջմտություններ իրագործելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ «Այստեղ պետք է դրվի ոչ թե ոչնչացման, այլ կառուցողական քաղաքականությունը, որովհետև եթե ոչինչ չանենք, այդ դեպքում՝ կոչնչանանք»,-նկատեց պատգամավորը։ Ըստ Հովսեփյանի՝ ասօր քննարկվում է դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու լավագույն տարբերակը։ «Այսօր խոսվում է զտման մասին և գործընթացը գնում է այդ ուղղությամբ։ Բարձրագույն դատական խորհրդի դատավորներին հաստատ որևէ մեկը չի ստիպելու գրել և հեռանալ։  Կգնա զտման գործընթաց, և եթե տեսնեն, որ դատավորրը որակյալ մասնագետ է, ապա նա կմնա իր տեղում»,- ասաց  պատգամավորը։   


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել