Pastinfo.am-ը գրում է.

Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը գտնվում է ՀՀ իրավապահների տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

 
«ՀՀ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ.  տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն`  Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Նկատի ունենալով, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, եւ դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը եւս պատկանում է նրանց:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվել էր  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել եւ հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Պահանջում եմ ուսումնասիրել Ջ. Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները. Արշավիր Ղարամյանը՝ ԼՂՀ գլխավոր դատախազին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել