Չինական Նինբո քաղաքում՝ Չժեցզյան նահանգում, վայրի խոզը ներխուժել է գործարանի ճաշարան և վախեցրել աշխատողներին: Միջադեպի տեսանյութին ուշադրություն է դարձրել Daily Mail-ը:

Տեսանյութի կադրերից երևում է, թե ինչպես է բազմամարդ ճաշարանում սկուտեղը ձեռքին գործարանի աշխատակիցը նայում մուտքի կողմը և փախչում հակառակ ուղղությամբ: Նրան են հետևում կապույտ վերնաշապիկներով մնացած աշխատակիցները: Տեսանյութի հաջորդ վայրկյանների ընթացքում ճաշարանի տարածք է ներխուժում վարազը՝ ընթացքում ջարդուփշուր անելով աթոռները: Գազանը մտնում է սեղանի տակ և ուտում այնտեղ թափված սնունդը, մինչև չինացիները այս ու այն կողմ են փախչում:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, կենդանին խոհանոց է մտել ետևի դռնից և փորձել է փախչել պատուհանից: Վարազն այնքան մեծ է եղել, որ չի կարողացել անցնել և կոտրել է ապակին: Ճաշարանից դուրս գալով գազանը դեմ առ դեմ է դուրս եկել մի խումբ ֆերմերների և հարձակվել նրանցից մեկի վրա: Արդյունքում վայրի խոզին սպանել են, իսկ տղամարդուն համապատասխան բուժօգնություն ցուցաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել