Yerkir.am-ը գրում է.

Ղայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում շարունակում է պահպանվել բարձր մակարդակմ և հակասություններ չկան:  Երևանում մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը:

«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ասեմ՝ այն երեք տարիները, որ ես այստեղ աշխատում եմ, ցույց են տալիս, որ աճն ակնհայտ է: Մասնավորապես` 2017 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 2.5 մլն դոլարով, որը մոտ 28 տոկոս է, 2018 թվականին աճը կազմել է 50- 52 տոկոս»,- ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ եթե երկու երկրների բիզնեսի փոխադարձ հետաքրքրությունները դրվեն համակարգված հիմքի վրա, ապա լուրջ արդյունքներ կլինեն, այնուամենայնիվ, հայկական ապրանքների արտահանումը Ղազախստան աճում է: Առաջին տեղում գինու, կոնյակի արտահանումն է, որը 2016 թվականին կազմում էր 22 տոկոս, իսկ վերջին տվյալներով հասել է 38-ի: Երկրորդ տեղում թանկարժեք զարդերն են, որով միշտ առանձնացել են հայ վարպետները: 

Ղազախական ընկերություններն իրենց հերթին  հետաքրքրված են Հայաստանի շուկայով, ավելին, ըստ դեսպանի,  նախապատրաստվում է պայմանագրային լավ բազա, որն ավարտման փուլում է:

«Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի փորձով, հետաքրքրում է հատկապես «Թումո» կենտրոնի փորձը: Ակնկալում ենք, որ նման կենտրոն կբացվի նաև Ղազախստանում: Մենք հետաքրքրված ենք նաև կրթական այլ ծրագրերով՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ղազախական գործընկերները ներկայում քննարկումներ են անցկացնում համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշեց  Թիմուր Ուրազաևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել