ՎԵՏՕ-ն այսօր պաշտոնական նամակներ է ուղարկել ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին հետևյալ օրակարգի շուրջ քաղաքական դիրքորոշում ստանալու և հրապարակելու նպատակով:

1. Ջորջ Սորոսի և նրա հետ փոխկապակցված բոլոր կազմակերպությունների ու հիմնադրամների արգելափակում ՀՀ տարածքում:
2. Ջորջ Սորոսից երբևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորված ՀՀ քաղաքացի անձանց լյուստրացիա և որպես հետևանք՝ պետական պաշտոն զբաղեցնելու արգելանք:
3. «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի ընդունում:

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է կուսակցություն առ կուսակցություն ճշտել և հրապարակել այս հարցերի շուրջ բոլորի քաղաքական դիրքորոշումները: Մենք շարժվում ենք այն կանխավարկածով, որ ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը հետաքրքրված են այս օրակարգով: Մնացյալը ցույց կտա ապագան:
Կանխավ շնորհակալություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել