Panorama.am-ը գրում է.

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա այցի ծրագրին, իր քաղաքական հայացքների պատճառով: Պաշտոնական վարկածով դքսուհին չի մասնակցում պաշտոնական միջոցառումների, քանի որ վերջերս է որդի ունեցել:

Սակայն, Daily Express-ի տվյալներով, Մարքլի բացակայության իրական պատճառն այլ է: Բանն այն է, որ թագավորական ընտանիքի անդամներին չի թույլատրվում հրապարակավ արտահայտել իրենց քաղաքական հայացքները, իսկ Մարքլը, լինելով ԱՄՆ քաղաքացի, բավականին կոշտ քննադատական արտահայտություններ է արել նախագահի հասցեին:

Մասնավորապես, նա Թրամփին անվանել է «կնատյաց» և «երկպառակություն սերմանող անձ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել