Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում, լրագրողների հետ հադիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնակով Ալմաթիում Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումի ժամանակ իրեն ուղղված հարցին:

«Ես ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում: Նորմալ հարց էր և նորմալ չէր լինի, եթե ադրբեջանցի լրագրողի տեսադաշտում հասանելի գտնվի Հայաստանի վարչապետի կինը, ով նման նախաձեռնություն ունի ու նա հարց չուղղեր ինձ դրա մասին: Որևէ սադրանք չի եղել, ես էլ այդ հարցը սադրանք չընդունեցի, հարց էր, որին պետք էր պատասխանել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպես հետաքրքված է: Հանրությունը նույնպես իրավունք ունի իմանալ՝ մենք ինչ ենք մտածում, ինչպես մենք կուզենայինք իմանալ՝ իրենք ինչ են մտածում», - ասաց Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել