Panorama.am-ը գրում է.

Գորիսի Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տորոզյանն այսօր մասնակցում էր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկմանը։

Քննարկման ավարտից հետո նա հայտարարեց՝ անակնկալ ունի։

«Ես ուզում եմ պարոն վարչապետին տալ մեր կանանց ձեռքով պատրաստած ձեռագործ ժիլետը։ Սա կարծես բրենդ է դարձել, սա նվիրում ենք պարոն Փաշինյանին ու ակնկալում, որ միգուցե մի օր կհագնի»,-ասաց Տորոզյանը։

Համաժողովի մոդերատորն էլ հավելեց, գուցե գործնական հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետը լինի հենց այդ ժիլետով։

Բեմ բարձրացրած Փաշինյանը հագավ ժիլետը, շնորհակալություն հայտնեց ու գնաց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել