Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը Ֆրանսիայում հաղթել է Եվրախորհրդարանի ընտրությունները՝ հավաքելով ձայների 23,31%-ը:

Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը ձայների 22,41%-ով երկրորդ տեղում է:

Պաշտոնական տվյալները հրապարակվել են  Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության թվիթերյան էջում: 

Երրորդ տեղում «կանաչների» Europe Ecologie - Les Verts կուսակցությունն է, որին հաջորդում են հանրապետականները, ինչպես նաև «Չնվաճված Ֆրանսիա» և «Վե՛ր կաց, Ֆրանսիա» կուսակցությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել