Որոշ մարդիկ փորձում են ջուր պղտորել, որպեսզի ձուկ բռնեն ու իրենց ագահ ախորժակին հագուրդ տալ...
Երեկ ինչ որ հանրահավաք, այնուհետև երթ էր կազմակերպվել, իբրև թե ի պաշտպանություն Վարչապետին: Իրականում դա ուղղված էր Վարչապետի դեմ: Այդ հարթակում մարդիկ էին, որոնց միշտ տեսել ենք ՔՊ-ի քարոզարժավների ժամանակ առաջին պլանում ՔՊ-ի դրոշը բռնած, կամ լիդերների կողքին քայլելիս:
Չգիտեմ, թե սա որտեղից էր ուղղորդվել, բայց որ շատ լուրջ ֆինանսական միջոցներ էին դրել այն կազմակերպելու համար, դա փաստ է: Բեմը, բարձրորակ բարձրախոսները և այլն, և այլն:
Սրանք (միտումնավոր եմ ասում սրանք) իրենց իրավունք են վերապահում մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններ կատարել, որոնք ուղիղ եթերով լսում են նրանք, ովքեր հետաքրքված են մեր երկրի ներքին քաղաքական կյանքով: Սրանց մի բան պետք է ասեմ, որ ոչ մի բարոյական իրավունք չունեն Արցախի անունը տալ, չնայած դրանցից մեկի հարազատը հանուն Արցախի կյանքն է տվել, բայց հաստատ ոչ նրա համար, որ այսօր նրա զարմիկը ադրբեջանցիների հետ ընկերություն անի, իսկ Արցախում բնակվող Հայի գլուխը ջարդելու կոչեր հնչեցնի:
Անշուշտ սրանք մի կետից ուղղորդված էին, որպեսզի նաև ՔՊ-ին որպես կուսակցություն արժեզրկեն , քանի որ գործից անտեղյակ մարդը կկարծեր, թե դրանք ՔՊ-ի կարկառուն դեմքերից են: 
Այդ անհայրենիքները երեկ հարվածի տակ դրեցին Արցախը, Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները (թեկուզ ձևական հարաբերություն, քանի որ մենք պարզապես նույնն ենք ) , Հայաստանի իշխանությանը ի դեմս Վարչապետին, և Հայաստանի իշխող ՔՊ կուսակցությանը:
Այդ մարդկանց պատասխանատվության կանչելու, հրապարակավ նմանատիպ կոչեր հնչեցնելու համար, պատժելու համար առաջինը հենց շահագրգռված պետք է լինի ՔՊ կուսակցությունը : Սրանք դեռ շարունակում են իմիտացիա ստեղծել, որ փոխկապակցված են կուսակցության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել