Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային և բազկային շրջանի կտրած վերք հարթ եզրերով 4-5 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Րոպեներ անց Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «միջթաթային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ «Արամյանց» բժշկական կենտրոն տեղափոխվածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Ալիկ Կարապետյանն է, իսկ Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 25-ամյա Նորայր Եգորյանը:

Վերջինը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է ԲարTV –ում որպես ձայնային օպերատոր: Հիվանդանոցում 2 վիրավորները հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են Սարյան փողոցում՝ աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քերական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրաց հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Ժամը 16:00-ի սահմաններում Սարյան փողոցի 24/ա շենքի բակում նանց հետ վիճաբանել է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Գոռ Սարգսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով Ա. Կարապետյանին և Ն. Եգորյանին մարմնական վնասվածքներ պառճառելու մեջ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Սարգյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկվանից համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Ն. Եգորյանը դանակահարվել է ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, իրականությանը չի համապատասխանում, հանրահավաքը տեղի է ունեցել Ազատության հրապարակում, իսկ վիճաբանություն-դանակահարությունը՝ մի քանի կիլոմետր հեռու է տեղի ունեցել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել