Քանզի կրկին համացանցում սկսում են շահարկել "հայաստանցի-արցախցի" թեզը բացասական առումով, ապա հարկ եմ համարում վերահաստատել իմ դիրքորոշումը։
1. Մարդ կամ մարդիկ, ովքեր միտումնավոր պառակտում են (կիսում բացասական առումով) հայերին ըստ ծննդավայրի կամ՝ կատարյալ ապուշ են կամ՝ դավաճան կամ էլ թուրք։
2. Ասել եմ և կրկնում եմ, որ եթե ինչ որ մեկի դուրը չեն գալիս արցախցիները, ուրեմն ինձ համարեք՝ արցախցի, եթե ինչ որ մեկի դուրը չեն գալիս գյումրեցիները, ինձ համարեք՝ գյումրեցի, եթե ինչ որ մեկի դուրը չեն գալիս ջավախքցիները, համարեք ինձ՝ ջավախքցի, եթե ինչ որ մեկի դուրը չեն գալիս գորիսեցիները, ապա համարեք ինձ՝ գորիսեցի և այդպես շարունակ...
Ժողովուրդ ջան, մի՛ հավատացեք հազար մի ապուշների կամ դավաճանների խոսքերին, եղեք ավելի խելացի քան թուրքասեր սադրիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել