Եթե ձեր խելքին փչել է ռոմանտիկ հանդիպում նշանակել Շվեյցարիայի ամենախոշոր քաղաքում, ապա հաշվի առեք ձեր հնարավորությունը. երկու հոգու համար հանդիպումը կարող է արժենալ ավելի քան $ 200։ Deutsche Bank-ի վերլուծաբանները հաշվարկել են, թե որքան կարժենան անպաճույճ ժամադրությունները աշխարհի տարբեր քաղաքներում։ Հաշվարկներում ներառվեցին կինոյի տոմսերի միջին գները, պանդոկում երկուսի համար ընթրիքը, մի քանի բաժակ գարեջուրն ու տաքսով ուղևորությունը: Ցյուրիխից հետո ռոմանտիկ հանդիպումների թանկ վայրերի վարկանիշում են Հյուսիսային Եվրոպայի Օսլոն (164 դոլար), Կոպենհագենը (158 դոլար) և Հելսինկին (151 դոլար): Առաջատար հնգյակում է հայտնվել նաև Տոկիոն, որին փոքր տարբերությամբ հաջորդում է Նյու Յորքը:

Վերջին տարվա ընթացքում ժամադրության ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Ավստրալական Սիդնեյում, որը 23-րդ տեղից տեղափոխվել է 15-րդ տեղը (123 դոլար):

Մոսկվան ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը (71 դոլար)՝ Սեուլի և Յոհաննեսբուրգի մեջտեղում: 2018-ի համեմատ, Ռուսաստանի մայրաքաղաքը բարձրացել է երեք կետով: Վերջին տեղում եգիպտական Կահիրեն է (54-րդ տեղ)` այնտեղ ժամադրության գնալիս 42 դոլար կծախսեք: 50 դոլարից պակաս կարելի է ծախսել, եթե ժամադրություն նշանակեք Բուենոս Այրեսում (Արգենտինա), Ստամբուլում (Թուրքիա), Կուալա Լումպուրում (Մալայզիա), Մանիլայում (Ֆիլիպիններ), Դաքային (Բանգլադեշ), Ջակարտայում (Ինդոնեզիա) և Հնդկաստանի երեք քաղաքներում՝ Նյու Դելի, Մումբայ և Բանգալոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել