Twitter սոցիալական ցանցն ընդմիշտ արգելափակել է երկու քաղաքական ակտիվիստներ Էդ և Բրայան Կրասենշտեյններին՝ կեղծ հաշիվներ ստեղծելու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թրոլինգի՝ ինտերնետ-պրովոկացիայի ենթարկելու համար։

Ընկերությունը պարզել է, որ ակտիվիստները մի քանի կեղծ հաշիվներ են օգտագործել՝ Թրամփի վրա բացասական ճնշումն ավելացնելու համար:

«Twitter-ի կանոնները բոլորի համար են: Կեղծ հաշիվների օգտագործումը խստիվ արգելված է», – ասել է ընկերությունը:

Ակտիվիստներն իրենց հերթին ասել են, որ իրենց հաշիվները չեն խախտել Twitter-ի օգտագործման կանոնները:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին «կեղծ լրատվություն» է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել